Արցախյան պատերազմի ևս մեկ էջ
Նրանք իրենց գործն են արել
Իսկ պատերազմի ռադիոարխիվը ոչ մեկին պետք չէ։
Արցախյան ազատամարտից անցել է շուրջ 20 տարի: Թվում է' բավարար ժամանակ է' հերոսներին հերոսւսցնելու, յուրաքանչյուր մասնակցի ըստ արժանվույն գնահատելու կամ գոնե նրանց կատարած գործը իմանալու համար: Այնինչ բազմաթիվ մարդիկ, ովքեր առանց ակնկալիքի ու հետագա գնահատման մասին մտորումի իրենց գործն են արել, արել են սրտացավորեն ու պատվախնդրորեն, այսօր մատնված են մոռացության:
Ոչ nք նրանց արածը չի հիշում: Իսկ գնահատման մասին խոսելն իսկ ավելորդ է:
Նրանք իրենց գործն են արել Իսկ պատերազմի ոադիոարխիվը ոչ
ԱՐՓԻ ՍԱՀԱԿՅԱՆ
♦ ♦ ♦
1985-ից Կարեն Կարապետյանը նախկին ԴՕԱԱԱՖ-ի' այժմ ՀՀ պաշտպանամարզատեխնիկական ՀԿ-ի ռադիոկայանի պետն է եղել: Ընկերների հետ միասին պատրաստել է ռադիոսիրողներ, կազմակերպել ու մասնակցել տարատեսակ մրցումների, իր ողջ ուժն ու եռանդը նվիրել ռադիոսպորտի զարգացմանը: Բայց յուրաքանչյուր մարդու կյանքում զալիս է մի պահ, երբ ճակատագիրը երկընտրանքի առջև է կանգնեցնում' շարունակել ապրել հանգիստ, դանդաղահոս կյանքո՞վ, թե՜ տուրք տալ ներքին մղմանն ու նետվել իրադարձությունների հորձանուտը, որոնք կանխորոշում են երկրիդ, ժողովրդիդ վաղվա օրը: Ինչպես շատերի, այնպես էլ Կարենի համար 88-ը դարձավ այն բեկումնային շրջադարձը, որից հետո այս օրդ այլևս նման չէ երեկվան, իսկ ներքին որոշումդ փոխում է ողջ կյանքիդ ընթացքը: Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի 7-ի չարաղետ երկրաշարժից: Դեկտեմբերի 8-ից սկսած ու հետագա մի քանի ամիսների ընթացքում Կարենն ու մի քանի ընկերներ գիշերուզօր չհեռացան ռադիոկայանի իրենց սենյակից: Երկրաշարժի հետևանքով առաջին օրերին ոչ մի կապ, նույնիսկ հեռախոսները չէին գործում: Գյումրու ԴՕՍԱԱՖ-ի շենքն ամբողջովին ավերվել էր, Վանաձորինը կիսաքանդ վիճակում էր։ Գործում էր միայն երկու կապ՝ Կարմիր խաչն ու Երևանի ԴՕՍԱԱՖ-ի ռադիոկայանը: Աղետի գոտի մեկնող ու վերադարձող յուրաքանչյուր փրկարար ջոկատ գիտեր միայն այդ երկու կառույցի հեռախոսահամարը: Կապն ապահովվում էր նրանց միջոցով: Այդ օրերին աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ ու կազմակերպություններ օգնության ձեռք մեկնեցին: Տարբեր երկրներից նաև ռադիոսիրողների խմբեր եկան Հայաստան: Ու նաև նրանց ջանքերով Գյումրիում շտաբանման մի բան ստեղծվեց, որի միջոցով աղետի գոտուց ստացվում էին տեղեկություններ, համակարգվում էր փրկարար ջոկատների աշխատանքը: Այսօր Կարենի մոտ պահպանվում են այդ օրերի բոլոր ռադիոհաղորդագրությունները: Ինչպես վստահեցնում է. «Եթե կարդաք, թե ինչեր են եղել, կփշաքաղվեք»:
Ռադիոհաղորդագրությունները պատմում են ոչ միայն այդ օրերի արհավիրքների ու մարդկային ողբերգությունների մասին, այլև բացահայտում շատերի գործը: Միայն մեկ օրինակ բերենք, դեկտեմբերի կեսերին ամերիկացիներն օգնություն ուղարկեցին ռադիոակումբին՝ սարքեր, համակարգիչներ ու այլ տեխնիկա: Նախ այդ օգնությունը Մոսկվայում «կորավ»: Պարզվեց՝ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել. Լաբուտին անունով մի ռադիոսիրող ամբողջը «սեփականաշնորհել է»: Երբ Կարենն ու ընկերները նամակ գրեցին Հայաստանում երկրաշարժի հետևանքների վերացման կառավարական հանձնաժողովի նախագահ Յու.Պ. Բատալինին, սարքերն առգրավվեցին և ուղարկվեցին Երևան: Բայց այդ անգամ էլ դրանք ընկան Հայաստանի Կոմսոմոլի ձեռքը: Երկար-բարակ քաշքշուկներից հետո. փետրվարի սկզբին բազմաթիվ սարքերից ու համակարգիչներից միայն մեկ-երկուսը հասան հասցեատիրոջը: «Եթե այդ օգնությունը ժամանակին գար, ահագին մարդ կփրկվեր».- դառնությամբ հիշում է Կարենը:
Երկրաշարժի դժվարին օրերին ռադիոսիրողի ցուցաբերած նվիրումն ու ամենօրյա տքնաջան աշխատանքը գնահատեցին միջազգային կառույցները: 1989 թ. Կարենն արժանացավ «Ոսկե անտենա» միջազգային մրցանակին. որը տարին մեկ տրվում է մեկ ռադիոսիրողի՝ հումանիստական քայլի համար: Ի դեպ, մինչ օրս ԱՊՀ֊ում այդ մրցանակը ոչ ոքի չի շնորհվել:
88-ը ոչ միայն երկոսշարժի ու արհավիրքի տարի էր, այլև զարթոնքի, ոգու զարթոնքի: Սկսվել էր Շարժումը: Ազգային ազատագրական պայքարի ոգին համակել էր մի ամբողջ ազգի: Հայաստանում և Ղարաբաղում սկսվեցին առաջին բախումները: Պատերազմն անխուսափելի էր։ Արդեն 88-ին Երևանի ԴՕՍԱԱՖ-ում ստեղծվեց ընդհատակյա խումբ: Ոադիոսիրողների
Մի’թե չգիտենք Կարեն Կարապետյանի և այլոց մոտ պահվող հսկա պահոցների մասին, որոնք մեկ առ մեկ բացահայտում են պատերազմի ամեն մի օրը:
համար պարզից պարզ էր՝ կապը պատերազմի ամենակարևոր ու անհրաժեշտ բաղադրիչներից է: Մի քանի ընկերներով որոշեցին գնալ Ղարաբաղ և կապեր տեղադրել: Որպեսզի մտածածն իրագործեն ու ռադիոսարքերն անվնաս տեղ հասցնեն, Կարենն ու ընկերները դիմեցին հազար ու մի հնարամիտ քայլի: Նույնիսկ մի անգամ սարքերը դրեցին ալյուրի պարկերի մեջ և Արցախին մարդասիրական օգնություն տանելու անվան տակ տեղ հասցրին: Աոաջին նպատակակետը Շահումյանն էր 89-ի հուլիսին Շահումյանի շրջանային խորհուրդը ԼՂԻՄ-ի հետ վերամիավորվելու որոշում էր կայացրել: Հայերի «անպատկառությունը» զսպելու նպատակով Շահումյանում էր ոչ միայն ադրբեջանական, այլև խորհրդային զորքը: Ու առաջին քայլը, որ նրանք ձեռնարկել էին, շրջանը կապի միջոցներից զրկելն էր։ Նույնիսկ հեռախոսակապ չկար։ Արտաքին աշխարհի հետ ցանկացած հաղորդակցության միջոց վերացվել էր, որպեսզի սանձազերծվելիք վայրագությունները ոչ միայն հայտնի չդաոնան, այլև բացառվի հայերին օգնության հնարավորությունը: ԴՕՍԱԱՖ-ի տղաներին հաջողվեց գաղտնի կապեր տեղագրել Շահումյանում: Կապերի տեղը չմատնելու համար երբեմն ստիպված էին լինում անհեթեթ քայլերի դիմել: Ասենք, անտենա անցկացնել մի շենքից կամ տնից մյուսը ու վրան լվացք փռել: Համոզվելով, որ կապն ապահովված է, տղաները վերադարձան Երևան: Բայց դրանք սկզբնական փուլում կապի դուրս չէին գալիս: Արդեն 89-ի վերջին ու 90-ի սկզբին խորհրդային զորքերը Շահումյանում «գործի» անցան: Համոզված լինելով, որ իրենց գործողությունները հայտնի չեն դառնա, նրանք ձեռնամուխ եղան շրջանի «զտմանը»: Ու հենց այդ օրերին Կարենի ու ընկերների տեղագրած կապի միջոցներով ստացվեցին առաջին ռադիոգրամանները: Ընդ որում, դրանք պաշտոնական հաղորդագրություններ էին՝ հասցեագրված Հայաստանի ու ԽՍՀՄ-ի ղեկավարությանը:
Առաջին հաղորդագրությունն ստացվեց 1990 թ. հունվարի 12-ին: Շահումյանի շրջկոմի երրորդ քարտուղար էլմիրա Դանիելյանն օգնություն էր խնդրում: Շահումյանի շրջանում վիճակը խիստ կրիտիկական է: Կան վիրավորներ: ...Շրջանը բոլոր կողմերից շրջապատված է, Դարաչինար գյուղի մոտ ուժեղ փոխհրաձգություն է, ադրբեջանցիների մեծ կուտակում կա Էրքեջ գյուղի մոտ: ...Շահումյանի շրջանի ողջ հայ բնակչության անունից խնդրում ենք անհապաղ զորք ուղարկեք խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»: Երբ առաջին այս հաղորդագրությունն ստացվեց. Կարենն անմիջապես զանգահարեց ՆԳՆ, Կենտկոմ՝ հերթապահ Վ.Վ. Վարդանյանին և ՊԱԿ՝ Վ.Գ. Գրիգորյանին: Կապավորին ոչ nք չհավատաց: Պատասխանը մեկն էր՝ մենք նման տեղեկատվություն չունենք: Երբ մեկ օր անց երկրի ղեկավարությունն էլ տեղեկացավ, Կենտկոմից հետ զանգեցին՝ ուրիշ ինչ ինֆորմացիա ունեք:
Շահումյանում պատահածը կրկնվեց Դարաբաղի շրջաններում: Ռադիոակումբի տղաները կապեր տեղագրեցին Հադրութի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում, Ստեփանակերտում: Երբ 1990-ին Դարաբաղում արտակարգ դրություն մտցվեց, խորհրդային բանակը կրկին առաջինը փակեց կապի բոլոր միջոցները: Հավաքեցին պետական կառույցների բոլոր ռադիոկայանները: Նույնիսկ հակակարկտային կայանները փակեցին, որովհետև դրանք ունեին կարճալիքային ռադիոկայաններ, որոնց միջոցով կապ էր հաստատվում Երևանի հետ: Ու հենց այդ ժամանակ կրկին եթեր դուրս եկավ տղաների ռադիոկապը: Խորհրդային զորքն ապշել էր. Չէր կարողանում հասկանալ, թե ինֆորմացիան ինչպես է Երևան հասնում: Սկսեցին պելենգ անել մի քանի կետից ֆիքսել, թե ալիքը որ կողմից է գալիս և որոշել կայանի տեղը: Բայց տղաներն ավելի ճարպիկ էին՝ անընդհատ փոխում էին գտնվելու վայրը և թյուրիմացության մեջ գցում հակառակորդին:
Պատերազմի ժամանակ կապի կարևորությունն աներկբա է: Լավ կապը կարող է հաղթանակ բերել, վատը՝ կործանել: Ազատամարտի ողջ ընթացքում ԴՕՍԱԱՖ-ի ռադիոկայանի պետն ու տղաները չդադարեցին եթեր դուրս գալ, հաղորդագրություններ ստանալ ու փոխանցել: Կապի անվտանգությունն ապահովելու նպատակով նրանք ստեղծեցին կոդեր ու ծածկագրեր։ Յուրաքանչյուր ինֆորմացիա հաղորդվում և բացառապես ծածկագրերով: Իսկ գաղտնազերծումից խուաափելու համար կոդերն առնվազն շաբաթը մեկ անգամ փոխվում էին: Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանը գիշերները նստում շիֆր էր մտածում».- հիշում է Կարենը: Շատ հաճախ տղաները դիմում էին նաև կեղծ ինֆորմացիայի օգնությանը՝ թշնամուն հրամցնելով ապատեղեկատվություն: «Երբեմն այնպես էինք անում, որ նրանք իբր բացահայտեն կոդերը, ու կեղծ ինֆորմացիա էինք տալիս».- պատմում է Կարենը: Բայց կռվի դաշտում ոչ միայն կարևոր է սեփական կապն ապահովելը, այլև հակառակորդինը վերացնելը: Ռադիոսպորտի մեջ կա «охота на лис» հասկացություն, երբ սարքերի միջոցով լսում ես եթերը, բռնում ալիքը և որոշում կապավորի ու կապի գտնվելու վայրը: Ռադիոակումբում «охота на лис»-ի մասնագետ էր Սամվել Խաչատրյանը: Նրան ու ընկերներին հաճախ էր հաջողվում հայտնաբերել հակառակորդի կապն ու «չեզոքացնել» այն:
♦ ♦ ♦
Կարեն Կարապետյանն ու նրա ընկերները, որ առանց վարձատրության ու ակնկալիքի են գործել, այսօր էլ համարում են. որ պարզապես իրենց գործն են արել՝ ոչ ավել, ոչ պակաս, պահն է թելադրել՝ եթե դու չանեիր, ուրիշը չէր անելու: Այսօր նրանց մոտ կա բավականին մեծ արխիվ, որտեղ պահվում են թե երկարաշարժի օրերին, թե՞ պատերազմին վերաբերող բազմաթիվ ոադիոգրամաներ։ Մինչ օրս այդ պահոցը ոչ մեկին չի հետաքրքրել: Ոչ մի պատկան մարմնի կամ գերատեսչության: Միայն մեկ անգամ Նյու Յորքում ապրող մի հրեա էր դիմել Կարենին՝ յուրաքանչյուր մատյան-վավերագրի դիմաց առաջարկելով 3000 դոլար։ Հարց է ծագում՝ եթե Ամերիկայում ապրող հրեային է հետաքրքրում մեր երկրի պատմության վավերագրերը, ապա ինչո՞ւ մենք, որ ինքներս ենք անցել թև՝ երկրաշարժի արհավիրքների, թև՝ պատերազմի բովով, անտարբեր ենք մեր սեփական անցյալի նկատմամբ: Մի՞թե չգիտենք Կարեն Կարապետյանի և այլոց մոտ պահվող հսկա պահոցների մասին, որոնք մեկ առ մեկ բացահայտում են պատերազմի ամեն մի օրը, տալիս նրա յուրաքանչյուր մասնակցի իրական դեմքը և վեր հանում դեպքերի ու կռիվների իրական պատկերը: Հազիվ թե: Ուրեմն՝ ինչո՞ւ, որտեղի՞ց է գալիս այս անտարբերությունը: Պատասխանի իրավունքը թողնում ենք գենեոպ֊մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին՝ լեգենդար Կռմանդոսին, պատերազմի իսկական հերոսին.
«Այդ ձայնագրություններն ու ռադիոգրամաները ցույց են տալիս, թե կոնկրետ ով որտեղ է եղել, ինչ մարտի է մասնակցել, ինչ է արել: Կան անուններ. ազգանուններ։ Իսկ հիմա այդ անունները ջնջում են ու նորը գրում, հեքիաթներ պատմում, որ այստեղ են եղել, այնտեղ են կռվել: Այդ ամենը լսելով երբեմն մտածում եմ, որ երևի ես էլ այնտեղ չեմ եղել: Այնինչ կան մարդիկ, ովքեր շատ բան են արել, բայց ոչ nք չի հիշում, ոչ nք նրանց մասին չգիտի»:
ԱՐՓԻ ՍԱՀԱԿՅԱՆ
թիվ 7 (24),
25 փետրվարի 2011
____________________________________________________________________________________________________
4-ех дневная Карабахская война 2016 года