Այս տարվա փետրվարի 2-ին ԱՊՀ երկրներում, հատկապես Մոսկվայում ու Վոլգոգրադում մեծ հանդիսավորությամբ նշվելու է Ստալինգրադի ճակատամարտի հաղթական ավարտի 60-ամյակը: Ցարիցին-Ստալինգրադ-Վոլգոգրադի կապի հւ ռադիոսիրողների պատմության ոազմահայրենասիրության թանգարանը Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիայի պրեզիդենտի անունով մի գրություն էր ուղարկել, որտեղ նշված էր. «Մարզային ռադիոսպորտի Ֆեդերացիան, հերոս-քաղաք Վոլգոգրադի ադմինիստրացիան եւ պատերազմի վետերանների քաղաքային խորհուրդը «Հաղթանակ» միջազգային ռադիոարշավանք ծրագրով «Հիշատակի եթերով» անցկացնում է «Ստալինգրադի ճակատամարտ-60» վերտառությամբ ռադիոկապ:
Հայ ժողովրդի փառապանծ շատ որդիներ հերոսաբար զոհվեցին Մեծ հայրենականի տարբեր ռազմաճակատներում, ինչպես նաեւ Ստալինգրադյան ահեղ հերոսամարտում: Մամաեւ Կուրգանի փառքի պանթեոնում դաջված են 1942-43թթ. մարտերում գլուխ խոնարհած հարյուրավոր հայորդիների անուններ: Թող հավերժ լինի նրանց հիշատակը:
Խնդրում ենք մասնակցել երիտասարդության համար չափազանց կարծւոր հիշատակի այս արարողությանը, որին մասնակցում են ԱՊՀ երկրների բոլոր ռադիոկայանները: Մենք պարտավոր ենք հիշել հայ չորս մարշալների Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խանֆերյանցի-Խուդյակովի, ծովակալ Իսակովի, 66 գեներալների անունները, նրանց, ովքեր Մեծ հայրենականին փառքով պսակեցին իրենց անունները, նաեւ նրանց, ովքեր այդպես էլ չվերադարձան մարտադաշտից:
«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնը» ՀՀ ռադիոսպորտի Ֆեդերացիային հատկացրեց հատուկ ազդականչ, եւ «Ստալինգրադյան ճակատամարտ-60» միջոցառմանը ԱՊՀ երկրների բոլոր ռադիոլսողների առջեւ ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության վետերանների խորհրդի նախագահ, պահեստի գնդապետ Հ. Հովհաննիսյանը՝ եւս մեկ անգամ ներկայացնելով հայ ժողովրդի գործած սխրանքը Մեծ հայրենականում եւ Ստալինգրադի ճակատամարտում:
Ռադիոազդականչի ապահովման ամբոդջ պատասխանատվությունն ընկած էր Երեւանի Ծովակալ Իսակովի անվան տեխնիկական դպրոցի ռադիոկայանի պետ, ավագ լեյտենանտ Կարեն Կարապետյանի ուսերին:
Սկսած 1985 թվականից․ զբաղեցնելով ռադիոսիրողական կայանի պետի պաշտոնը անուն հանած տեխնիկական այս դպրոցում նախազորակոչային պատանիների շրջանում նա ոչ միայն սեր է արթնացնում ինչ-որ տեղ ռոմանտիկ, սակայն չափազանց կարհւոր ռադիոմասնագիտության նկատմամբ, այլեւ ազգային բանակի համար փորձառու կապավորներ է նախապատրաստում: Ավելին. պատանի ռադիոսիրողները կատարելապես տիրապետում են Մորզեի այբուբենին, կապի հնարավոր բոլոր միջոցներին, դուրս գալով միջազգային կապի ոլորտ, աստիճանաբար հարստացնում իրենց գիտելիքները անգլերեն լեզվի տիրապետման բնագավառում:
Այսօր աշխարհում ստվարանում են ռադիոսիրողների շարքերը, եւ ամեն երկիր իր ազդականչն ունի: Որքան դրվատելի է, որ տակավին անփորձ պատանի ռադիոսիրողները փորձառու Կարապետյանի շնորհիվ հեշտությամբ կարողանում են կապ հաստատել մոլորակի ցանկացած կետի հետ:
Ռադիոկապի գծով աշխարհի կրկնակի չեմպիոնը յուրօրինակ ռեկորղ է սահմանել՝ 48 Ժամ ռադիոկապ հաստատելով 100-ից ավելի երկրների, անգամ ուղեծիր դուրս եկած տիեզերագնացների հետ:
Պատահական չէ, որ արտասահմանցի ռադիոսիրողների շրջանում Կարեն Կարապետյանը «Եթերի ղիպուկահար» մականունն է կրում:
Իսակովի անվան տեխնիկական դպրոցի նրան հատկացված կապի դասարանն, առանց չափազանցության, գերժամանակակից ռադիոկայան է հիշեցնում: Կապի հնարավոր ու երեւակայեփ բոլոր սարքերն ու միջոցները նրա ձեռքերով են դարձել «խոսուն»: 40-50 տարվա վաղեմության, երբեմն ժամկետանց սարքերի մեծ մասը, շնորհիվ նրա պրպտուն մտքի ու երեւակայության, նոր կյանք են ստացել: Նա հարյուրավոր ռադիոսիրող բարեկամներ ունի աշխարհի տարբեր ծայրերում: Հենց նրանց հովանավորության, բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ է, որ Կարենը կարողանում է ՛շուրջօրյա ռադիոկապ պահպանել Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ուկրաինայի, բազմաթիվ այլ երկրների հետ:
Պատկերացրեք, որքան էր կարեւորվում ռադիոկապը Սպիտակի ահեղ երկրաշարժի հատկապես առաջին ամիսներին եւ անշուշտ, Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում:
«Մենք աշխատում էինք փոքր հզորություններով ինքնաշեն ալեհավաքների միջոցով. - ասում է Կ. Կարապետյանը: - Երկրաշարժի ամենածանր օրերին, շուրջօրյա կապի շնորհիվ, մենք էինք ուղղություն տափս արտասահմանից ժամանած փրկարարական ջոկատներին, անգամ ապահովում ինքնաթիռների վայրէջքներ: Բանն այն է. որ համայն աշխարհից մեզ օգնության ձեռք մեկնած մարդկանց ուղեւորությունները, թռիչքները պլանավորված չէին, նրանք ժամ առաջ ուզում էին տեղ հասնել եւ այս իրավիճակում բնական է, որ ռադիոկապի միջոցով մեր օգնություն-միջամտությունն զգալիորեն թեթեւացնում էր կառավարող մարմինների, պետական ու հասարակական կազմակերպությունների աշխատանքը: Պատկերացրեք, շատ օգնություններ «կորան», յուրացվեցին Վրաստանում, Ադրբեջանում, Հյուսիսային Կովկասում, որովհետեւ ուղղակի անհնար էր կապ հաստատել տարածաշրջանի եւ նրանից դուրս գտնվող օդանավակայաններում վայրէջք կատարող բոլոր ինքնաթիռների հետ»:
ՀՀ ոադիոսպորտի Ֆեդերացիայի նախագահության անդամ, կարճ եւ գերկարճափ- քային ռադիոսիրողների կոմիտեի նախագահ. սպորտի վարպետության թեկնածու, ռադիոսպորտի ճանաչված մրցավար, ավագ լեյտենանտ Կարեն Կարապետյանը մեծ ոգևորությամբ է խոսում նաեւ դարաբաղյան շարժման առաջին տարիներին կատարած աշխատանքի մասին: 1989-92թթ. ռադիոսիրողների ոչ ընդարձակ դասարանը յուրօրինակ շտաբի էր վերածվել: Կարենն ամիսներով դուրս չէր գափս, չէր կարողանում հեռանալ ռադիոկայանից: Ստեփանակերտի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Արցախի այլ բնակավայրերում տեղակայված ընդհատակյա ռադիոկայանների միջոցով տեղեկատվությունն անմիջապես հաղորդվում էր Հայաստանի պաշտպանության կոմիտե: Այն ամիսներին դեռևս տնօրինություն անող խորհրդային բանակի գեներալները զարմանում էին, թե հաշված րոպեների ընթացքում առաջավոր գծի լրատվությունն ինչպես էր հասնում Երեւան: Իհարկե, նրանք, հետագայում նաեւ ազերիները, ամեն կերպ փորձում էին գտնել մեր կապն ու խլացնել, աղմուկի միջոցով խաթարել մեր ձայնը, սակայն մինչ նրանք մեգ «կհայտնաբերեին», մենք այլ հաճախականության էինք անցնում: Փորձառու կապավորը ցավով ու երախտագիտությամբ է հիշատակում ռադիոսիրող Սերգեյ Գրիգորյանի անունը, որը զոհվեց Հայաստանի հետ հերթական ռադիոկապն ապահովելու ժամանակ:
Ավելացնենք, որ հատկապես 1989թ. ծավալած հայրենասիրական գործունեության, ռադիոսիրողի մարդասիրական արարքի համար Կ. Կարապետյանն արժանացավ «Ոսկե ալեհավաք» պատվավոր մրցանակին: Այսօր պաշտպանամարզատեխնիկական համակարգում հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում: Վերակազմավորված այս կազմակերպության ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ նախազորւսկոչայքին տարիքի պատանիները հնարավորինս տիրապետեն զինվորական մասնագիտությունների այբուբենին: Այս տեսակետից Հ. Իսակովի անվան տեխնիկական դպրոցի ռադիոսիրողների դասարանը հայոց բանակին կապավոր նորակոչիկներ տրամադրելու ամենահուսալի օղակն է:ՍԱՆԴՐՈ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ
ԹԻՎ З (462)
25 ՀՈԻՆՎԱՐ - 1 ՓԵՏՐՎԱՐ 2003