powered by social2s

Արցախյան պատերազմի ևս մեկ էջ

EK7DX, UG6GAT, UG7GWO, Karen Karapetyan, Karen Karapetian. Карен Карапетян, Կարեն Կարապետյան, Նրանք իրենց գործն են արել
Իսկ պատերազմի ռադիոարխիվը ոչ մեկին պետք չէ։


Արցախյան ազատամարտից անցել է շուրջ 20 տարի: Թվում է' բավարար ժամանակ է' հերոսներին հերոսւսցնելու, յուրաքանչյուր մասնակցի ըստ արժանվույն գնահատելու կամ գոնե նրանց կատարած գործը իմանալու համար: Այնինչ բազմաթիվ մարդիկ, ովքեր առանց ակնկալիքի ու հետագա գնահատման մասին մտորումի իրենց գործն են արել, արել են սրտացավորեն ու պատվախնդրորեն, այսօր մատնված են մոռացության:
Ոչ nք նրանց արածը չի հիշում: Իսկ գնահատման մասին խոսելն իսկ ավելորդ է:

Նրանք իրենց գործն են արել Իսկ պատերազմի ոադիոարխիվը ոչ

ԱՐՓԻ ՍԱՀԱԿՅԱՆ

                                                                                            ♦ ♦ ♦

1985-ից Կարեն Կարապետյանը նախկին ԴՕԱԱԱՖ-ի' այժմ ՀՀ պաշտպանամարզատեխնիկական ՀԿ-ի ռա­դիոկայանի պետն է եղել: Ընկերների հետ միասին պատրաստել է ռադիոսի­րողներ, կազմակերպել ու մասնակցել տարատեսակ մրցումների, իր ողջ ուժն ու եռանդը նվիրել ռադիոսպորտի զարգաց­մանը: Բայց յուրաքանչյուր մարդու կյանքում զալիս է մի պահ, երբ ճակա­տագիրը երկընտրանքի առջև է կանգնեց­նում' շարունակել ապրել հանգիստ, դանդաղահոս կյանքո՞վ, թե՜ տուրք տալ ներքին մղմանն ու նետվել իրադարձությունների հորձանուտը, որոնք կանխորո­շում են երկրիդ, ժողովրդիդ վաղվա օրը: Ինչպես շատերի, այնպես էլ Կարենի համար 88-ը դարձավ այն բեկումնային շրջադարձը, որից հետո այս օրդ այլևս նման չէ երեկվան, իսկ ներքին որոշումդ փոխում է ողջ կյանքիդ ընթացքը: Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի 7-ի չարաղետ երկրաշարժից: Դեկտեմբերի 8-ից սկսած ու հետագա մի քանի ամիսների ընթացքում Կարենն ու մի քանի ընկեր­ներ գիշերուզօր չհեռացան ռադիոկա­յանի իրենց սենյակից: Երկրաշարժի հե­տևանքով առաջին օրերին ոչ մի կապ, նույնիսկ հեռախոսները չէին գործում: Գյումրու ԴՕՍԱԱՖ-ի շենքն ամբողջո­վին ավերվել էր, Վանաձորինը կիսա­քանդ վիճակում էր։ Գործում էր միայն երկու կապ՝ Կարմիր խաչն ու Երևանի ԴՕՍԱԱՖ-ի ռադիոկայանը: Աղետի գոտի մեկնող ու վերադարձող յուրաքան­չյուր փրկարար ջոկատ գիտեր միայն այդ երկու կառույցի հեռախոսահամարը: Կապն ապահովվում էր նրանց միջո­ցով: Այդ օրերին աշխարհի տարբեր ծայ­րերում ապրող մարդիկ ու կազմակեր­պություններ օգնության ձեռք մեկնեցին: Տարբեր երկրներից նաև ռադիոսիրողնե­րի խմբեր եկան Հայաստան: Ու նաև նրանց ջանքերով Գյումրիում շտաբանման մի բան ստեղծվեց, որի միջոցով աղետի գոտուց ստացվում էին տեղեկու­թյուններ, համակարգվում էր փրկարար ջոկատների աշխատանքը: Այսօր Կարենի մոտ պահպանվում են այդ օրերի բոլոր ռադիոհաղորդագրությունները: Ինչպես վստահեցնում է. «Եթե կարդաք, թե ինչեր են եղել, կփշաքաղվեք»:

Ռադիոհաղորդագրությունները պատմում են ոչ միայն այդ օրերի արհավիրքների ու մարդկային ողբեր­գությունների մասին, այլև բացահայ­տում շատերի գործը: Միայն մեկ օրի­նակ բերենք, դեկտեմբերի կեսերին ամե­րիկացիներն օգնություն ուղարկեցին ռադիոակումբին՝ սարքեր, համակար­գիչներ ու այլ տեխնիկա: Նախ այդ օգ­նությունը Մոսկվայում «կորավ»: Պարզվեց՝ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել. Լաբուտին անունով մի ռադի­ոսիրող ամբողջը «սեփականաշնորհել է»: Երբ Կարենն ու ընկերները նամակ գրեցին Հայաստանում երկրաշարժի հե­տևանքների վերացման կառավարա­կան հանձնաժողովի նախագահ Յու.Պ. Բատալինին, սարքերն առգրավվե­ցին և ուղարկվեցին Երևան: Բայց այդ անգամ էլ դրանք ընկան Հայաստանի Կոմսոմոլի ձեռքը: Երկար-բարակ քաշքշուկներից հետո. փետրվարի սկզբին բազմաթիվ սարքերից ու հա­մակարգիչներից միայն մեկ-երկուսը հասան հասցեատիրոջը: «Եթե այդ օգ­նությունը ժամանակին գար, ահագին մարդ կփրկվեր».- դառնությամբ հիշում է Կարենը:

Երկրաշարժի դժվարին օրերին ռա­դիոսիրողի ցուցաբերած նվիրումն ու ամենօրյա տքնաջան աշխատանքը գնահատեցին միջազգային կառույց­ները: 1989 թ. Կարենն արժանացավ «Ոսկե անտենա» միջազգային մրցա­նակին. որը տարին մեկ տրվում է մեկ ռադիոսիրողի՝ հումանիստական քայլի համար: Ի դեպ, մինչ օրս ԱՊՀ֊ում այդ մրցանակը ոչ ոքի չի շնորհվել:

88-ը ոչ միայն երկոսշարժի ու արհավիրքի տարի էր, այլև զարթոնքի, ոգու զարթոնքի: Սկսվել էր Շարժումը: Ազգային ազատագրական պայքարի ոգին համակել էր մի ամբողջ ազգի: Հայաստանում և Ղարաբաղում սկսվե­ցին առաջին բախումները: Պատե­րազմն անխուսափելի էր։ Արդեն 88-ին Երևանի ԴՕՍԱԱՖ-ում ստեղծվեց ընդհատակյա խումբ: Ոադիոսիրողների

Մի’թե չգիտենք Կարեն Կարապետյանի և այլոց մոտ պահվող հսկա պահոցների մասին, որոնք մեկ առ մեկ բացահայտում են պատերազմի ամեն մի օրը:

համար պարզից պարզ էր՝ կապը պատերազմի ամենակարևոր ու անհ­րաժեշտ բաղադրիչներից է: Մի քանի ընկերներով որոշեցին գնալ Ղարաբաղ և կապեր տեղադրել: Որպեսզի մտա­ծածն իրագործեն ու ռադիոսարքերն անվնաս տեղ հասցնեն, Կարենն ու ըն­կերները դիմեցին հազար ու մի հնարա­միտ քայլի: Նույնիսկ մի անգամ սարքե­րը դրեցին ալյուրի պարկերի մեջ և Արցախին մարդասիրական օգնություն տանելու անվան տակ տեղ հասցրին: Աոաջին նպատակակետը Շահումյանն էր 89-ի հուլիսին Շահումյանի շրջա­նային խորհուրդը ԼՂԻՄ-ի հետ վերա­միավորվելու որոշում էր կայացրել: Հայերի «անպատկառությունը» զսպելու նպատակով Շահումյանում էր ոչ միայն ադրբեջանական, այլև խորհր­դային զորքը: Ու առաջին քայլը, որ նրանք ձեռնարկել էին, շրջանը կապի միջոցներից զրկելն էր։ Նույնիսկ հեռա­խոսակապ չկար։ Արտաքին աշխարհի հետ ցանկացած հաղորդակցության միջոց վերացվել էր, որպեսզի սանձա­զերծվելիք վայրագությունները ոչ մի­այն հայտնի չդաոնան, այլև բացառվի հայերին օգնության հնարավորությու­նը: ԴՕՍԱԱՖ-ի տղաներին հաջող­վեց գաղտնի կապեր տեղագրել Շահու­մյանում: Կապերի տեղը չմատնելու համար երբեմն ստիպված էին լինում անհեթեթ քայլերի դիմել: Ասենք, անտե­նա անցկացնել մի շենքից կամ տնից մյուսը ու վրան լվացք փռել: Համոզվե­լով, որ կապն ապահովված է, տղանե­րը վերադարձան Երևան: Բայց դրանք սկզբնական փուլում կապի դուրս չէին գալիս: Արդեն 89-ի վերջին ու 90-ի սկզբին խորհրդային զորքերը Շահու­մյանում «գործի» անցան: Համոզված լինելով, որ իրենց գործողությունները հայտնի չեն դառնա, նրանք ձեռնա­մուխ եղան շրջանի «զտմանը»: Ու հենց այդ օրերին Կարենի ու ընկերնե­րի տեղագրած կապի միջոցներով ստացվեցին առաջին ռադիոգրամանները: Ընդ որում, դրանք պաշտոնական հաղորդագրություններ էին՝ հասցեագր­ված Հայաստանի ու ԽՍՀՄ-ի ղեկա­վարությանը:

Առաջին հաղորդագրու­թյունն ստացվեց 1990 թ. հունվարի 12-ին: Շահումյանի շրջկոմի երրորդ քար­տուղար էլմիրա Դանիելյանն օգնություն էր խնդրում: Շահումյանի շրջանում վիճակը խիստ կրիտիկական է: Կան վիրավորներ: ...Շրջանը բոլոր կողմերից շրջապատված է, Դարաչինար գյուղի մոտ ուժեղ փոխհրաձգու­թյուն է, ադրբեջանցիների մեծ կուտա­կում կա Էրքեջ գյուղի մոտ: ...Շահու­մյանի շրջանի ողջ հայ բնակչության անունից խնդրում ենք անհապաղ զորք ուղարկեք խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»: Երբ առաջին այս հաղորդագրությունն ստացվեց. Կարենն անմիջապես զանգահարեց ՆԳՆ, Կենտկոմ՝ հերթապահ Վ.Վ. Վարդանյանին և ՊԱԿ՝ Վ.Գ. Գրիգորյանին: Կապավորին ոչ nք չհավա­տաց: Պատասխանը մեկն էր՝ մենք նման տեղեկատվություն չունենք: Երբ մեկ օր անց երկրի ղեկավարությունն էլ տեղեկացավ, Կենտկոմից հետ զանգե­ցին՝ ուրիշ ինչ ինֆորմացիա ունեք:

Շահումյանում պատահածը կրկնվեց Դարաբաղի շրջաններում: Ռադիոակումբի տղաները կապեր տեղագրեցին Հադրութի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում, Ստեփանակերտում: Երբ 1990-ին Դարաբաղում արտակարգ դրություն մտցվեց, խորհրդային բանակը կրկին առաջինը փակեց կապի բոլոր միջոցները: Հավաքեցին պետական կա­ռույցների բոլոր ռադիոկայանները: Նույնիսկ հակակարկտային կայանները փակեցին, որովհետև դրանք ունեին կար­ճալիքային ռադիոկայաններ, որոնց մի­ջոցով կապ էր հաստատվում Երևանի հետ: Ու հենց այդ ժամանակ կրկին եթեր դուրս եկավ տղաների ռադիոկա­պը: Խորհրդային զորքն ապշել էր. Չէր կարողանում հասկանալ, թե ինֆորմա­ցիան ինչպես է Երևան հասնում: Սկսեցին պելենգ անել մի քանի կետից ֆիքսել, թե ալիքը որ կողմից է գալիս և որոշել կայանի տեղը: Բայց տղաներն ավելի ճարպիկ էին՝ անընդհատ փո­խում էին գտնվելու վայրը և թյուրիմա­ցության մեջ գցում հակառակորդին:

Պատերազմի ժամանակ կապի կա­րևորությունն աներկբա է: Լավ կապը կարող է հաղթանակ բերել, վատը՝ կոր­ծանել: Ազատամարտի ողջ ընթացքում ԴՕՍԱԱՖ-ի ռադիոկայանի պետն ու տղաները չդադարեցին եթեր դուրս գալ, հաղորդագրություններ ստանալ ու փոխանցել: Կապի անվտանգությունն ապահովելու նպատակով նրանք ստեղ­ծեցին կոդեր ու ծածկագրեր։ Յուրաքան­չյուր ինֆորմացիա հաղորդվում և բա­ցառապես ծածկագրերով: Իսկ գաղտնազերծումից խուաափելու համար կո­դերն առնվազն շաբաթը մեկ անգամ փոխվում էին: Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանը գիշերները նստում շիֆր էր մտածում».- հիշում է Կարենը: Շատ հաճախ տղաները դիմում էին նաև կեղծ ինֆորմացիայի օգնությանը՝ թշնամուն հրամցնելով ապատեղեկատվություն: «Երբեմն այնպես էինք անում, որ նրանք իբր բացահայտեն կոդերը, ու կեղծ ինֆորմացիա էինք տալիս».- պատ­մում է Կարենը: Բայց կռվի դաշտում ոչ միայն կարևոր է սեփական կապն ապահովելը, այլև հակառակորդինը վե­րացնելը: Ռադիոսպորտի մեջ կա «охота на лис» հասկացություն, երբ սարքերի միջոցով լսում ես եթերը, բռնում ալիքը և որոշում կապավորի ու կապի գտնվելու վայրը: Ռադիոակումբում «охота на лис»-ի մասնագետ էր Սամվել Խաչատրյանը: Նրան ու ընկերներին հաճախ էր հաջողվում հայտնաբերել հակառակոր­դի կապն ու «չեզոքացնել» այն:

                                                                               ♦ ♦ ♦

Կարեն Կարապետյանն ու նրա ըն­կերները, որ առանց վարձատրության ու ակնկալիքի են գործել, այսօր էլ համա­րում են. որ պարզապես իրենց գործն են արել՝ ոչ ավել, ոչ պակաս, պահն է թելադրել՝ եթե դու չանեիր, ուրիշը չէր անե­լու: Այսօր նրանց մոտ կա բավականին մեծ արխիվ, որտեղ պահվում են թե երկ­արաշարժի օրերին, թե՞ պատերազմին վե­րաբերող բազմաթիվ ոադիոգրամաներ։ Մինչ օրս այդ պահոցը ոչ մեկին չի հետաքրքրել: Ոչ մի պատկան մարմնի կամ գերատեսչության: Միայն մեկ անգամ Նյու Յորքում ապրող մի հրեա էր դիմել Կարենին՝ յուրաքանչյուր մատյան-վավերագրի դիմաց առաջարկելով 3000 դոլար։ Հարց է ծագում՝ եթե Ամերիկայում ապրող հրեային է հետաքրքրում մեր երկրի պատմության վավերագրերը, ապա ինչո՞ւ մենք, որ ինքներս ենք անցել թև՝ երկրաշարժի արհավիրքների, թև՝ պատերազմի բովով, անտարբեր ենք մեր սեփական անցյալի նկատմամբ: Մի՞թե չգիտենք Կարեն Կարապետյանի և այլոց մոտ պահվող հսկա պահոցների մա­սին, որոնք մեկ առ մեկ բացահայտում են պատերազմի ամեն մի օրը, տալիս նրա յուրաքանչյուր մասնակցի իրական դեմքը և վեր հանում դեպքերի ու կռիվ­ների իրական պատկերը: Հազիվ թե: Ու­րեմն՝ ինչո՞ւ, որտեղի՞ց է գալիս այս անտարբերությունը: Պատասխանի իրա­վունքը թողնում ենք գենեոպ֊մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին՝ լեգենդար Կռմանդոսին, պատերազմի իսկական հերոսին.
«Այդ ձայնագրություններն ու ռադիոգրամաները ցույց են տալիս, թե կոնկրետ ով որտեղ է եղել, ինչ մարտի է մասնակցել, ինչ է արել: Կան անուն­ներ. ազգանուններ։ Իսկ հիմա այդ անունները ջնջում են ու նորը գրում, հե­քիաթներ պատմում, որ այստեղ են եղել, այնտեղ են կռվել: Այդ ամենը լսելով երբեմն մտածում եմ, որ երևի ես էլ այն­տեղ չեմ եղել: Այնինչ կան մարդիկ, ով­քեր շատ բան են արել, բայց ոչ nք չի հի­շում, ոչ nք նրանց մասին չգիտի»:

ԱՐՓԻ ՍԱՀԱԿՅԱՆ

թիվ 7 (24),
25 փետրվարի 2011





____________________________________________________________________________________________________

4-ех дневная Карабахская война 2016 года

Free Lightbox Gallery