ԳՈՐԾԵՆՈՒՀՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի ծանր, դժնդակ օրերին շատ կազմակերպույուններ, անհատ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին աղետյալներին։ Բոլորին մեկ առ մեկ թվարկել հնարավոր չէ։ Նրանք կատարեցին իրենց մարդասիրական պարտքը։ Բայց և արժանին պետք է մատուցել ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի կոլեկտիվ ռադիոկայանի այն ռադիստներին, որոնք, օր ու գիշեր հերթապահելով, համապատասխան կազմակերսլություններին տեղյակ էին պահում աշխարհի բազմաթիվ երկրներից օղնության շտապող փրկարարների խմբերի մասին, կոորդինացնում փրկարարական աշխստանքները։ Նրանք են կայանի պետ, վարպետության թեկնածու Կարեն Կարապետյանը, ռադիոսիրողներ Կարեն Պոլուզյանը, Ռոբերտ Գրիգորյանը, Կարեն Խաչատուրյանը, Վալերի Կիրիլովր, Ռուբեն Սիմոնյանը, Սոնյա Դարբինյանը, Մարատ Նազարյանը, Ռաֆիկ Գաբրիելյանը, լենինականցիներ Սիմոն Բաղղասարյանը, Արամ Մանվելյանը, Էդիկ Ավետիսյանը և ուրիշներ։ Այս մարզիկների գործունեության շնորհիվ, երբ կտրված էին կապի բոլոր միջոցները, կենտրոնը տեղյակ էր լինում աղետի գոտու անցուդարձիկ։
Կայանի մարդասիրական այս գործունեությունը աննկատ չմնաց, 1989-ին Հոլանդիա-ԳՖՀ ասոցիացիան, որն ամեն տարի միջազգային մրցանակ է շնորհում նման գործունեության կատարած որևէ անհատի, ԽՍՀՄ-ից աոաջինը այդ պատվին արժանացրեց Կարեն Կարապետյանին (ասոցիացիան իր ծախսերով նրան հրավիրեց ԳՖՀ֊ի Բաղ Բենտհայմ քաղաք` մրցանակն հանձնելու համար։ Ի դեպ, UG7GWO ալիքով եթեր դուրս եկող այս կայանի երկու անգամ հռչակվել է (1987-ին և 1988-ին) աշխարհի շեմպիոն (միջազգային այս մրցությունը կազմակերպում է ԱՄՆ-ի ռա-դիոսիրողների միությունը)։
Կարեն Կարապետյանը և մյուս գործընկերները այս տարվա հունվարյան ծանր օրերին ևս, երբ կտրվել էր կապը Արցախի և մյուս շրջանների հետ, ապահովեցին եթերակապը Շահումյանի շրջանի հետ։
Ւսկապես, շնորհտկալ գործ են կատարում մեր հանրապետության ղօսաաֆական կապավորները, որոնց պետք է արժանին մատուցել ․․․Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նկարում.— Կարեն Կարապետյանը կոլեկտիվ ռադիոկայանի վահանակի մոտ:
5.05.1990
_________________________________________________________________________________________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖԱԿԱՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՍՊԱՐԵԶՆԵՐՈԻՄ
Հաղթանակ եթերում
Աշխարհի մի շարք երկրների ռադիոսպորտի ֆեդերացիաները, ավանդաբար, ամեն տարի բազմապիսի մրցումներ են կազմակերպում եթերում: Այգ միջոցառումներին մասնակցում են կոլեկտիվ ռադիոկայանների վրա . աշխատող մարզիկները, սիրողներ, որոնցից լավազույնն է ճանաշվում նա, ով սահմանված ժամանակահատվածում, մրցակիցներից շատ կապեր է հաստատում եթերում:
Մեր հանրապետությունում, ցավոք, այնքան էլ շատ շեն կոլեկտիվ կամ անհատական ռադիոկայանները, բայց և այնպես, եղածների մեջ կան այնպիսիները, որոնց ճանաչում են հանրապետության ու Միության եթերային սահմաններից դուրս: Դրանդից մեկի վրա է աշխատում չարենցավանցի ինժեներ, ռադիոսիրող Ռոբերտ Գրիդորյանը: Նա հաճախակի մասնակցում է նման մրցաշարերի, որոնցից մի քանիսում կարողացեք է բարձր արդյունքների հասնել, իսկ անցյալ տարի լավագույնը ճանաչվել ասիական գոտու մրցումներում:
Վերջերս Ռոբերտը, իր գործընկերների' Երևանի ծովակալ Իսակովի անվան տեխնիկական դպրոցի կոլեկտիվ ռադիոկայանի պետ Կարեն Կարապետյանի և ռադիոտեխնիկներ Կարեն Պուլուզյանի ու Խորեն Սուվարյանի ակտիվ աջակցությամթ, մասնակցեց ԱՄՆ-ի ուողիոֆեդերացիայի կազմակերպած համաշխարհային մրցաշարին, որը միշտ էլ ուժեղ ու ներկայացուցչական կազմ է հավաքում: Այս անդամ նա եթեր դուրս եկավ տեխնիկական դպրոցի կոլեկտիվ ռադիոկայանից և երկու օրվա ընթացքում 1400 կապ հաստատեց տարբեր երկրների ռադիոսիրողների հետ:
Եվ ահա, օրերս ուրախ լուրը ռադիոալիքի արագությամբ տարածվեց տեխնիկական դպրոցով։ Պաշտոնական գրությունը տեղեկացնում է, որ Ռոթերտ Գրիդորյանը 160 մ․ կարճալիք դիապազոնով «աշխատող» մասնակիցներից լավագույնն է ճանաչվճլ, գերազանցելով նաև այղ մրցումների ռեկորդը ընղունած-հաղորդած նիշերի քանակով:
Հ․ Սահակյան
Նկարում. — Ռ․Գրիգորյանը (ձախից) զրույցի է բռնվել իր գործնկերների՝ Կ. Սուվարյանի, Կ. Պուլուզյանի և Կ. Կարապետյանի հետ
Լուսանկար՝ Ռ․ ՀԵՔԵՔՅԱՆԻ